Առողջապահության լրատու 1.2012
Ախտորոշումը` կատարակտա. ի՞նչ անել
Բոլորին է հայտնի, որ 40-50 տարեկանից հետո, գործնականում յուրաքանչյուր մարդ ակնոց է կրում: Իսկ ի՞նչ անել, եթե վատ եք տեսնում, իսկ առավել ուժեղ ակնոցը չի օգնում: Ինչո՞ւ է տեսողությունը վատանում: Հնարավոր է, որ դա կատարակտա է:
Ներկայումս այս հիվանդությունը գնալով երիտասարդանում է և հաճախ է հանդիպում մինչև 50 տարեկան անձանց մոտ, իսկ 60 տարեկանից հետո դրանով գործնակամում տառապում է յուրաքանչյուր մարդ:
Կատարակտան հիվանդություն է, որի պատճառով աչքի բյուրեղիկը (մասամբ կամ լիովին) կորցնում է թափանցիկությունը և տեսողությունը թուլանում է: Այս հիվանդության զարգացման հիմնական պատճառն օրգանիզմի ծերացման բնական գործընթացն է և էնդոկրինային խանգարումների այնպիսի առկայությունը, ինչպիսիք են նյութափոխանակության խանգարումը, շաքարային դիաբետը, ավիտամինոզը և այլն: Մասնագետների կարծիքով, կատարակտայի առաջացման պատճառներից կարող են լինել նաև ժառանգական նախահակվածությունը, աչքի մի շարք հիվանդությունները, վնասվածքները, բնապահպանական վատ վիճակը:
Բացի այդ, բժիշկների կարծիքով, կատարակտա կարող է դրսևորվել նաև դեղպատրաստուկների ընդունման հետևանքով, մասնավորապես, որոշ հորմոնային պատրաստուկների, որոնք ներկայումս կիրառվում են մի շարք հիվանդությունների, օրինակ, ասթմայի, արթրիտների բուժման համար:
Չի կարելի բուժումը հետաձգել
Սաստկացող կատարակտան նշանակալիորեն վատթարացնում է մարդու կյանքի որակը և չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել կուրության: Ոսպնյակի թափանցիկության խանգարման հետևանքով աչքի մեջ է ընկնում լույսի ոչ մեծ քանակություն, դրա համար մարդը աղոտ է տեսնում, հատկապես, պայծառ լույսի դեպքում: Բուժումը հետաձգել չարժե, քանի որ զարգացող կատարակտայի դեպքում ոսպնյակը չափերով մեծանում է, դրանով խանգարելով ներակնային հեղուկի հոսքին: Դրա հետևանքով բարձրանում է ներակնային ճնշումը, զարգանում գլաուկոմա: Գլխավոր նյարդը ձևախախտվում է և տեսողական ազդանշանները դադարում են հասնել մարդու գլխուղեղ:
Ակնաբուժության «մարգարիտը»
՚
Բժիշկները մինչ այժմ չեն կարողանում այս հիվանդության դեմ արդյունավետ պահպանողական բուժում առաջարկել: Անհնար է դեղերի օգնությամբ վերադարձնել բյուրեղիկի թափանցիկությունը: Ակնաբույժները փորձում են կանխարգելել կատարակտայի սկսվող դրսևորումները. այդ նպատակով կիրառվում են փոխանակության գործընթացները լավացնող դեղպատրաստուկներ:
Ներկայումս կատարակտայի բուժման հիմնական մեթոդը վիրաբուժականն է: Կատարակտայի հեռացման և տեսողության վերականգնման առավել հարմար վիրահատությունը համարվում է ֆակոէմուլսիֆիկացիան համատեղելով ինտրաօկուլյարային ոսպնյակի արհեստական իմպլանտի հետ: Հատկապես այս մեթոդն է ճանաչվել որպես «ակնաբուժության մարգարիտ»:
Բուժման նախապատրաստվելը հաջողության գրավականն է
Մինչև վիրահատությունը պացիենտն անցնում է ախտորոշման բոլոր հետազոտությունները: Այն որոշում է նաև հնարավոր հակացուցումները, ինչն էլ պացիենտին ազատում է հնարավոր բարդություններից: Շնորհիվ ներկայումս առկա բարձրտեխնոլոգիական սարքավորումների, ախտորոշման գործընթացը հետազոտում է եղջերաթաղանթի, բյուրեղիկի, ցանցենու և տեսողական ողջ համակարգի վիճակը:
Ընդամենը 15 րոպե
Կատարակտայի վիրահատությունը մթագնած/խամրած բյուրեղիկի հեռացումն է և այն արհեստական ոսպնյակով փոխարինումը:
Կատարակտայի ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացիայի ժամանակակից մեթոդը թույլ է տալիս հեռացնել բյուրեղիկը և փոխպատվաստել արհեստական ոսպնյակով, կատարելով կտրվածք, որը չի գերազանցում 1,6 մմ-ը: Այն ինքնուրույն հերմետիկանում է և կար դնելու կարիք չկա: Դա նշանակալիորեն կրճատում է վերականգնողական շրջանը և բացառում տեսողության հետվիրահատական աղավաղումը, ինչի շնորհիվ մարդը բավական արագ է վերադառնում ակտիվ և սովորական կյանքի ռիթմին:
Վիրահատությունն ամբուլատոր պայմաններում տևում է 10-15 րոպե: Տեղային կաթիլային անզգայացումն օրգանիզմի վրա ծանրաբեռնվածություն չի առաջացնում, տարբեր տարիքի պացիենտների կողմից լավ է տարվում: Վիրահատությունից անմիջապես հետ պացիենտն սկսում է լավ տեսնել, իսկ տեսողությունը վերջնականապես վերականգնվում է մեկ շաբաթվա ընթացքում:
Ֆակոէմուլսիֆիկացիայի առավելությունները
-
Հետվիրահատական բարդությունների առաջացման նվազագույն ռիսկ:
-
Տարիքային սահմանափակումների բացակայություն:
-
Տեսողության հնարավոր առավելագույն լավացում (պայմանավորված ուղեկցող առկա հիվանդություններով):
-
Հետվիրահատական աստիգմատիզմի բացակայություն, կարերի հետ կապված:
Եվ հիշեք. կատարական ուշացումներ «չի հանդուրժում»: Այս խնդիրը հարկ է անհապաղ լուծել և ժամանակին, առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել մասնագետին:
12.04.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ